Երեւանում այսօր՝ մարտի 2-ին,  դեպքի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել «Շտապօգնության» մեքենան: Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատեցին, որ Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում Opel Astra եւ Fort Transit մակնիշի մեքենաները բախվել են իրար, երկու վարորդները, ինչպես նաեւ Ford Transit-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Fort Transit-ը «Շտապօգնության» մեքենան է, հիվանդանոց տեղափոխված ուղեւորն էլ՝ բուժաշխատող: