Մարտի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման գործառույթներ է իրականացնում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ այդ, սակայն, Դավթաշենի տարածքում նախկին 240 աղբամանի փոխարեն տեղադրվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման: Ընդ որում, ծավալներով այս աղբամաններն ավելի մեծ են նախկիններից:
Նոր աղբամանններ են տեղադրվել նաեւ մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում:
Դավթաշեն վարչական շրջանում հիմնական գործառույթները կիրականացնեն 6 մեքենասարքավորումներ:
Հիշեցնենք, որ «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման գործառույթներն սկսել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից: Դավթաշենից հետո ընկերությունը նմանատիպ գործառույթներ կստանձնի նաեւ Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում, իսկ քաղաքի արեւելյան հատվածում (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք եւ Նուբարաշեն վարչական շրջաններում) այդ ծառայությունները կմատուցի հայ-շվեդական «Էկոգրուպ» եւ «ԼԼ Միլյոքոնսուլթ» ընկերությունների կոնսորցիումը:





























