Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում ավարտվել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է տվյալ տարածքներում իրականացնել նաեւ կանաչապատման, ծաղկապատման ու լուսավորման աշխատանքներ:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ կանաչապատման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են սիզամարգերի եւ կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել է նաեւ գարնանային էտը: