Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված գրաֆիկի համաձայն մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաեւ ջրանցքների մաքրման ու պահպանման ուղղությամբ, քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երեւույթը բացառելու ուղղությամբ:
Շարունակական խիստ հսկողության պահանջ է դրվել նաեւ հասարակական օբյեկտների կողմից չսահմանված վայրերում աղբ թափելը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է պարտավորությունները չկատարող սեփականատերերի եւ վարձակալների նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:





























