Այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին Երեւանում օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք:

Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաեւ շուրջ 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն եւ սպասարկում։

Հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: