Հարեւանների հետ «Զրո պրոբլեմ» կամ «Առավելագույն համագործակցություն» սկզբունքի շրջանակներում երիտասարդ թուրք դիվանագետները հունարեն եւ հայերեն են սովորելու։ Այս մասին տեղեկացնում է «stratejikboyut» կայքէջը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանձնարարել է, որ «Զրո պրոբլեմ» կամ «Առավելագույն համագործակցություն» սկզբունքի շրջանակներում երիտասարդ թուրք դիվանագետները հայերեն, հունարեն, բուլղարերեն, արաբերեն եւ ռուսերեն սովորեն։
Նշված լեզուներից որեւէ մեկը սովորելու համար թուրք երիտասարդ դիվանագետները այդ լեզուները կսովորեն հենց հարեւան երկրներում, բացառությամբ Հայաստանի, քանի որ Հայաստանի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Հայերեն լեզուն ընտրած դիվանագետները հայերենը կսովորեն այլ երկրում։
Արդեն 30 դիվանագետ է ընտրվել, սակայն նրանց թիվը կարող է ավելանալ։




























