Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակի ցուցապահարանից գողացել են 2 բջջային հեռախոս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 39-ամյա Արթուր Բ.-ն:

Օրերս նա հայտնաբերվել է Բագրատաշենում եւ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման ենթարկվել Մաշտոցի բաժին:

Կատարվում է քննություն: