Փետրվարի 17-ին ոստիկանության ծառայողները Մալաթիայի բաժին բերման էին ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 35-ամյա Արթուր Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թստիկանները պարզել են, որ նա փետրվարի սկզբին Սեբաստիա փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի դռան պատուհանը բացելով՝ սրահից գողացել է երկու բջջային հեռախոս, պլանշետ եւ էլեկտրական պոմպ:

Գողության մասին մեքենայի տերը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:

Նրանից ընդունվել է հաղորդում:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: