Հայաստանի մշակույթի նախարարությունը մշակում է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները:

Այսօր, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը»: