Բորիս Մոիսեեւը Սոչիում համերգի ժամանակ կուլիսների ետեւում շոգից ուշագնաց է եղել:

Համերգի ժամանակ հերթապահություն իրականացնող շտապօգնության բժիշկը նշել է, որ երկու ժամանոց մենահամերգից հետո 56-ամյա երգիչը չի դիմացել բարձր ջերմաստիճանին: Նշենք, որ այդ ժամանակ շենքի ներսում, որտեղ Մոիսեեւը համերգ է տալիս եղել, ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի, թեեւ դրսում 39 աստիճան է եղել: Բժիշկները ուշքի են բերել երգչին եւ նա բուռն ծափահարությունների ներքո կրկին դուրս է եկել բեմ եւ շարունակել երգել: Հաղորդում է «Տռուդ» թերթը: