Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երեւանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Մարինա Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: