Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Քյուրդլար, Կորգան, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի, Չեյիլ, Յուսուֆջանլու, Շխլար, Սարըջանլու եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:




























