ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն իջել է նվազագույն նշաձողին: Անցկացված հարցման արդյունքներով՝ երկրի ղեկավարի գործունեությունը ողջունում է բնակչության միայն 47 տոկոսը: Սա ամենացածր ցուցանիշն է Բարաք Օբամայի նախագահությունից ի վեր:

Ամերիկացիներին հատկապես դուր չի գալիս Օբամայի վարած տնտեսական քաղաքականությունը, լրջորեն անհանգստացած են առողջապահության եւ բժշկական ապահովագրության ոլորտների դրությամբ:

Նախագահի աշխատանքն անվերապահորեն դրական գնահատողների թիվը կազմում է հարցվողների միայն 29-ը տոկոսը, այն դեպքում, երբ Օբամայի աշխատանքը կտրականապես չի խրախուսում հարցվողների 37 տոկոսը: Ինչ-որ չափով կամ ամբողջությամբ նախագահի աշխատանքը հավանության չի արժանացնում հարցվողների 52 տոկոսը:

Իրենց դժգոհությունը նախագահի հանդեպ արտահայտում են հանրապետականների 77 տոկոսը, իսկ դեմոկրատների 78 տոկոսը հավանության են արժանացնում նախագահի գործունեությունը:

Ամերիկայի նախագահի աշխատաոճը դուր է գալիս կանանց 51 տոկոսին, մինչդեռ տղամարդկանց 56 տոկոսը չի խրախուսում այն: