Մարտի 3-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երեւանի Արին-Բերդի փողոցի մի հասցեից, հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Սարգիս Ղ.-ին, 24-ամյա Հարություն Մ.-ին եւ 28-ամյա Գառնիկ Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Սարգիս Ղ.-ն մարտի 2-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ:

Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնավուն, չորացված զանգված եւ ապակյա կաթոց, պատերին՝ դեղնականաչավուն զանգվածի մնացորդներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Սարգիս Ղ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Կատարվում է հետաքննություն: