Փրկարար ծառայությունը մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել`  նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խմբերը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Գ. Տ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։