NEWS.am- ին հայտնի է դարձել, որ Գրողների միության մոտ մարտի 4-ի երեկոյան տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Բաղրամյան պողոտայի թիվ 5 շենքի բակում, աստիճանահարթակին մի տղամարդ է անշարժ պառկած եղել, քաղաքացիները նկատելով` ահազանգել են պատկան մարմիններին: Մահվան հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այլ մանրամասներ չեն հայտնել: