Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները Ազատավան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա Հարություն Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ տարա` դեղին հեղուկով, հատակին` սպիտակ նստվածք:

Հարություն Կ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, այն պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվելու է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: