Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել  են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող  հարկման ռեժիմի մանրամասներ։ Ընդգծելով հարցի կարեւորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։