Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում՝ զորամասի մոտակայքում, բախվել են «ԶԻԼ-130» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի (վարորդ Ս. Մ.) 35 VO 958 համարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Ա. Պ.) 60 UO 532 համարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 21-ամյա Ս.Մ.-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան: