«Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին պատասխանել է քննադատությանը, թե այլեւս խոշոր ներդրումներ չի անում ակումբում, որի արդյունքում ակումբը վատ է հանդես գալիս:
Football Italia-ի փոխանցմամբ` Բերլուսկոնին այս առնչությամբ ասել է, որ Իտալիայում որեւէ ընտանիք ավելի մեծ ներդրումներ ֆուտբոլում չի կատարել: Նախորդ 7 տարիներին «Միլանում» կատարվել է 461 միլիոն եվրոյի ներդրում, իսկ 25 տարում Բերլուսկոնին մեկ միլիարդ եվրո է ծախսել ակումբի վրա: Բերլուսկոնին դարձյալ ակնարկել է, որ պատրաստ է վաճառել ակումբը, եթե գտնվի ֆուտբոլին նույն կրքով վերաբերվող գնորդ:




























