«Լոս-Անջելես Գելեքսիի» եւ ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լենդոն Դոնովանը վարակվել է «խոզի գրիպով»: Դեվիդ Բեքհեմի թիմակցի դիագնոզը տրվել է Մեքսիկայի հավաքականի հետ հանդիպումից հետո, որն անց է կացվել Մեխիկոյում, եւ որում հարձակվողը խաղացել է ամբողջ խաղը: Հատկանշական է, որ ինքը՝ Դոնովանը չի կասկածում, որ վարակվել է ոչ թե Մեքսիկայում, այլ ԱՄՆ-ում:

«Դոնովանը վստահ է, որ վարակվել է „Լոս-Անջելես Գելեքսիի“ երկու աշխատողներից՝ հանգստյան օրերին»,- հայտնել է ամերիկյան հավաքականի մարզիչ Բրյուս Արենան:

Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է «խոզի գրիպի» ավելի քան հազար դեպք, սակայն փորձագետները կասկածում են, որ վարակվածների թիվը կարող է անցնել միլիոնից: