Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12-ի սահմաններում Գավառ-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Հայրավանք գյուղի հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում' «Ֆորդ» մակնիշի 14 ՏԼ 410 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Քարավաճառի բնակչուհի, 10-ամյա Մարիամ Տոնոյանին:
Պատահարի հետեւանքով տուժածն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել է Գավառի քաղաքային հիվանդանոց, այնուհետեւ' Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են կայուն ծանր. կյանքին վտանգ չի սպառնում:




























