Թուրքիայի Էրզրումի շրջանում մի քանի երիտասարդ Արաքս գետից բռնած ձկան վրա հայտնաբերել են «Ալլահ» գրությունը։ Այս մասին գրում է թուրքական «Aktifhaber» կայքէջը։

Էրզրումի նահանգի Թեքման շրջանի մի խումբ երիտասարդներ, ժամանակ անցկացնելու եւ ձուկ բռնելու համար գնացել էին Արաքս գետի ափի մոտ։ Երիտասարդները բռնած ձկները մաքրելուց շատ են զարմացել։ Ձկներից մեկի վրա արաբերեն տառերով գրված էր «Ալլահ»։ Երիտասարդները այդ ձկանը տարել են շրջկենտրոն, որտեղ հավաքված անձինք չեն կարողացել թաքցնել իրենց զարմանքը։