Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 5-ին, ժամը 12.35-ին, բաժին է ներկայացել 40-ամյա Սամսոն Խ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: