Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 93 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 41-ամյա Հայկ Փ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2014 թ. օգոստոսին Երեւանի Շիրակի փողոցի 11 հասցեում գտնվող ընկերության տարածքից գողացել է օգտագործված ավտոպահեստամասեր:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























