Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը  բացահայտվել են: 

Բացահայտվել է գողության եւ խարդախության` 10-ական, յուրացման 2 եւ համակարգչային հանցագործության 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 եւ խարդախության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: