Արարատի մարզի Հնաբերդ գյուղի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանը, ում աշխատանքից հեռացրել էին երկու նկատողության համար, շարունակում է պայքարել աշխատանքը վերականգնելու համար:
NEWS.am-ի հետ զրույցում նախկին տնօրենի փաստաբան Գեւորգ Դավթյանը հայտնեց, որ իրենք դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան:
«Առաջին ատյանի դատարանն ապօրինի մերժեց մեր բողոքը: Դիմեցինք Վերաքննիչ, այնտեղ էլ մերժեցին: Հիմա էլ բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ: Դեռ հայտնի չէ՝ այն վարույթ կընդունվի, թե ոչ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Անժելա Մեջլումյանին աշխատանքից ազատել են 2013թ. դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Անժելա Մեջլումյանին հեռացրել են 2013թ. դեկտեմբերի վերջին երկու խիստ նկատողության հիման վրա: Առաջինը ստացել էր աշնանը, երբ դպրոցի բակում 3 հատ ծառ էր կտրվել, իսկ մյուսը՝ դեկտեմբերի վերջին ծնողներից 500-ական դրամ հավաքելու համար: Նախկին տնօրենը պնդում է, որ ինքն այս ամենի հետ կապ չունի:





























