Մարտի 6-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՕՊԵԼ» եւ «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչ հետեւանքով «ՕՊԵԼ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: