Մարտի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ մայրուղում՝ Այնթապ գյուղի հատվածում, բախվել է ճամփեզրի բետոնյա արգելապատնեշին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: