Ամերիաբանկի նորաբաց «Կապան» մասնաճյուղը հանդես է գալիս «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից:

Արշավի շրջանակներում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից:

«Ես սիրում եմ Սյունիքը» քարտը տրամադրվում է միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում ս.թ. մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնավորապես ֆիզիկական անձանց համար առաջարկվում է.

- Բոլոր ավանդների համար՝  գործող տոկոսադրույք +1%,

- Ինտերնետ-բանկհամակարգ՝ 50% զեղչ,

- «Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում:

Արշավի շրջանակներում իրավաբանական անձ հաճախորդները եւս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից:

Նշենք, որԱմերիաբանկիԿոնտակտային կենտրոնը, որը գործում է օրական 24 ժամ՝ առանց տոն եւ հանգստյան օրերի, կպատասխանի քարտերի հետ կապված բոլոր հարցերին:

Նորաբաց «Կապան» մասնաճյուղը մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաեւ բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:  Մասնաճյուղն իր ժամանակակից տեխնիկական հագեցվածության, հարմարավետ դիրքի, եւ պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար անհրաժեշտ պայմաններ:

«Կապան» մասնաճյուղի բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաեւ խաղարկություն` սահմանված 3 մրցանակով` Ամերիաբանկի նվեր-քարտ 50 հազար ՀՀ դրամի,Ամերիաբանկի նվեր-քարտ 100 հազար ՀՀ դրամի եւ  Samsung Galaxy Tab 4 պլանշետ: