Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառային տնտեսությունների պահպանման FLEG ծրագրի շրջանակներում աշխատանք է տարվում Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի մարզում, 13000 հա տարածքով անտառային արգելոց ստեղծելու համար, որի նպատակն է ապահովել ֆլորայի եւ ֆաունայի բազմազանությունը, էկոհամակարգն ու լանդշաֆտները, ինչպես նաեւ աջակցել հարակից համայնքների սոցիալ տնտեսական զարգացումը եւ նպաստել տուրիզմի զարգացմանը։

FLEG ծրագրի առաջին փուլի շրջանակներում տեխնիկական եւ տնտեսական հիմնավորումներից հետո ներկայումս աշխատանքներ են տարվում արգելոցի սահմանների հստակեցման ուղղությամբ։ Ընդհանուր նախաձեռնությունն ուղղված է անտառային պաշարների կառավարման եւ պլանավորման ամրապնդմանը։

Ծրագիրը նախատեսում է նաեւ որոշ սեփական միջոցառումների կառավարման եւ աջակցության պլան մշակել։

Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի 9 մլն եվրո բյուջեով FLEG II ծրագիրը նախատեսում է խորացված բարեփոխումներ իրականացնել անտառային քաղաքականության ոլորտում, այդ ոլորտում ծրագրեր իրականացնելիս իրավական եւ վարչական հենքի մշակելու, անտառային հրդեհների եւ կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու համար։ Այն ստեղծված է նախորդ՝ ԵՀԳԳ FLEG I ծրագրի նվաճումների հիման վրա։