Մոսկվայում սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի փաստաբան Վադիմ Պրոխորովը հայտարարել է, որ քաղաքական գործչի մորը կարող են սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Օրենքով տուժողի իրավահաջորդ է ճանաչվում հարազատներից մեկը։ Հավանաբար դա կլին նրա մայրը՝ Դինա Յակովլեւնան, որը որդուն թաղեց իր ծննդյան օրը»,- ասել է փաստաբանը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալի՝ Անզոր Գուբաշեւի եւ Զաուր Դադաեւի ձերբակալության մասին։

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։