Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի խճուղում` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Ռենո» մակնիշի 34 PR 012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում, իսկ «Օպել» մակնիշի 34AD384 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին ու էլ.սյանը եւ հայտնվել է դաշտամիջում. խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ էլեկտրական սյունը թեքվել է:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները եւ անջատել մարտկոցները: