Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվում է հարձակումներ գործելու մեջ մեղադրվող հանցախմբի գործը։ Կասկածյալների թվում են 3 անձինք, ովքեր ներխուժել են տներ եւ զենքի սպառնալիքով թալանել մարդկանց ունեցվածքը։
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ Երեւանի բնակիչ Կ. Կարապետյանը 2009 թվականին հանցախումբ է կազմել, որտեղ ներգրավել է իր զարմիկին՝ 17-ամյա Ա. Մ.-ին, իսկ հետո նաեւ նրա ընկերոջը՝ Պ. Հակոբյանին։
Խումբն ընդհանուր առմամբ հարձակում է գործել 4 բնակարանների վրա։
Հանցավոր խմբի անդամներից մեկը ձերբակալվել էր այս տարվա՝ 2010թ.հունվարի 16-ին՝ հարձակման վայրից փախուստի փորձ կատարելիս։ Մյուս երկուսին հաջողվել էր փախչել, սակայն մի քանի օր անց նրանք եւս հայտնաբերվել եւ ձերբակալվել էին։
Գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։




























