2014 թվականի արդյունքներով, աշխարհում զենքի արտահանման առաջատար է ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանը շարունակում է պահպանել երկրորդ տեղը: Այս մասին ասված է ամերիկյան IHS ընկերության զեկույցում, որը զենքի համաշխարհային շուկայի ամենամյա դիտարկում է անցկացնում:

Զեկույցի համաձայն, այս տարի Ռուսաստանը 10 մլրդ դոլարի զենք է արտահանել, ինչը 9%-ով ավելի է 2013 թվականի ցուցանիշից:

IHS-ի մասնագետները նշում են, որ ռուսական զենքի խոշորագույն գնորդներն են Չինաստանը (2.3 մլրդ դոլար), այնուհետեւ Հնդկաստանը (1.7 մլրդ դոլար), ինչպես նաեւ Վենեսուելան եւ Վիետնամը (1-ական մլրդ դոլար):

2014 թվականին զենք արտահանողների առաջատարների հնգյակն այսպիսին է. ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա: Նույնն է եղել նաեւ 2013 թվականի պատկերը: 2014-ին ռազմական ամենամեծ ծախսերը կատարել է Սաուդյան Արաբիան՝ շրջանցելով նախորդ առաջատար Հնդկաստանին: