Կալանավորին բերած մուրաբայի մեջ փոշենման զանգված է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:

Մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Վ.-ի հանձնուքից հայտնաբերել և առգրավել են մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: