Ախուրյան գյուղում տղամարդուն հայտնաբերել են կտուրում կախված: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղում իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 70-ամյա բնակիչը:
Պարզվել է, որ մարտի 9-ին կեսօրին նա իր տան կտուրում ինքնասպանություն է գործել հակի թելով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:





























