Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այս տարի առաջին անգամ Կառավարության նիստին է մասնակցում: Նկատենք, որ Կառավարությունը 2015թ գումարել է 10 նիստ, որոնցից ոչ մեկին Գագիկ Խաչատրյանն անձամբ չի մասնակցել, իսկ ահա այսօր՝ մարտի 10-ին, գումարված նիստին, նա մասնակցում է: Տեսնես՝ ինչն է նրան այս անգամ բերել Կառավարության նիստին:

Նշենք, որ Կառավարության հինգշաբթի կայանալիք նիստը տեղափոխվել եւ ընթանում է այսօր: