Սանկտ-Պետերբուրգում, փետրվարի 25-ից մարտի 2-ը կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը, որտեղ հանդես է եկել 15 երկրի` 120 մասնակից:

Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երեւանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել են Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ եւ տարբեր տարիքային խմբերում արժանացել մրցանակների` Սարո Գրիգորյան /1-ին մրցանակ/, Անի Սարգսյան /2-րդ մրցանակ/:

Հայ պատվիրակները անվանական հրավերներ են ստացել նաեւ մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների եւ փառատոների: