Այս տարվա մայիսին պատրաստ կլինի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կառուցվող մանկապարտեզը: Այս մասին հաղորդում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
1998թ.-ից շուրջ 4000 բնակիչ ունեցող համայնքը մանկապարտեզի շենք չի ունեցել, եւ երեխաների մի մասը միայն հնարավորություն ունի հաճախելու Աշտարակ քաղաքի մանկապարտեզ: Ոմանք էլ ժամանակավորապես հաճախում են համայնքի դպրոցում նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված դասաժամերի:
Երկհարկանի նորակառույցը շահագործման կհանձնվի ամբողջովին կահավորված եւ բարեկարգ բակով:
Բնակիչներն այստեղ աճեցնում են խաղող, մշակում տնամերձ հողամասը, զբաղվում անասնապահությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղացիներից շուրջ 100-ը աշխատում է գյուղի գինու գործարանում:





























