Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 09.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Արարատյան զանգված թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 52-ամյա Վ. Պ.-ի դին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: