Ստամբուլում կրկին տարածում է ստանում տղամարդկանց պորտապարը՝ «զեննե»-ն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Ժամանակին այս պարողներն օսմանյան սուլթանների պալատի գլխավոր աստղերն էին, սակայն վերջին տասնամյակների ընթացքում այդ ժանրի արտիստները տեսադաշտում չէին:

Ըստ Gazeta-ի, հիմա տղամարդկանց պորտապար կարելի է տեսնել ակումբներում եւ մասնավոր միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ ծննդյան տարեդարձի առիթով երեկույթներին եւ հարսանիքներին:

The Wall Street Journal-ը նաեւ ուշադրություն է դարձնում մի պարադոքսի. տղամարդկանց պորտապարը վերածնվում է այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները երկիրը տանում են ավելի կրոնական ուղղությամբ: