«Արթիկ» ՔԿՀ-ի բանտարկյալ Համլետ Ղազարյանի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:

Մեզ հայտնեցին,որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ՔԿՀ պետը բոլորի մոտ հայհոյել է Համլետ Ղազարյանին եւ վերջինս սպառնում է ինքնասպանություն գործել, իրականությանը չի համապատասխանում: Այնուհետեւ, ՔԿՎ-ից տեղեկացրին, որ վարչության պետի հրամանով՝ աշխատակիցներ են ուղարկվել Արթիկ՝ պարզելու համար՝ միջադեպ եղել է, թե ոչ:

Նշենք, որ «ՉԻ»-ն գրել էր, որ  «Արթիկ» ՔԿՀ-ում բանտարկյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել:  Թերթը նշել էր, որ վերջինս ՔԿՀ պետի հետ կոնֆլիկտ ունի, պահանջում է նախարարին ու դաստախազին: Ըստ լրատվամիջոցի՝ ՔԿՀ պետը բոլորի մոտ հայհոյել է նրան, վերջինս էլ կարելի է բերանը: