Ճանապարհային ոստիկանությունում սկսված կադրային փոփոխությունները շարունակվում են: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության մայոր Աշոտ Սայադյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչի պաշտոնից եւ նշանակվել 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետի) հրամանատարի տեղակալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել էր ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակերի պետերը:




























