Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, եւ նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների միջոցառուների արդյունքում՝ մարտի 10-ին պարզվել է, որ 36-ամյա Գագիկ Ա.-ն փետրվարի 25-ին նշված բնակարանից հափշտակել է 7 միլիոն 180.000 դրամ արժողությամբ շաքարամանը:

Գագիկ Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: