Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում խոսեց իր՝ Հայաստանի ազգային հավաքական չհրավիրվելու մասին:

«Չգիտեմ՝ ինչու այս անգամ ինձ չհրավիրեցին ազգային հավաքական, բայց ես պետք է այդ որոշումն ընդունեմ որպես փաստ: Բեռնար Շալանդը շատ լավ մարզիչ է ու լավ գիտի, թե ինչ է պետք անել և որն է թիմի համար ավելի լավ: Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղից հետո ինձ հետ կապ չեն հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Շալանդը միայն ասաց, որ իմ ելույթներից շատ գոհ էր Սերբիայի և Ֆրանսիայի դեմ խաղերում: Հուսամ, որ ապագայում պետք կգամ հավաքականին և պատրաստ կլինեմ, երբ իմ կարիքը լինի»,- զրույցում հայտնեց Կարպետյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  նվեր է պատրաստել բոլոր ֆուտբոլասերի համար:  

 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանան Չեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ: Մանրամասներին ծանոթացեք այստեղ :

Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր 2014-ի հոկտեմբերի 11-ին կայացած սերբերի դեմ Եվրո-2016-ի խաղում: Ալբանիայի հետ մարտի 29-ին կայանալիք խաղում նրա փոխարեն առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել է Տաշքենդի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռուսլան Կորյանը:

Վերա Մարտիրոսյան Vera&Football