Մեկօրյա հանգստից հետո Դորտմունդի շախմատային սուպերմրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը դարձյալ չկարողացավ առավելության հասնել վիետնամցի Լե Կուան Լիեմի նկատմամբ: Այս անգամ էլ գրանցվեց ոչ ոքի: 6-րդ տուրում Արկադի Նայդիչը պարտության մատնեց Շաքրիար Մամեդյարովին, իսկ Պետեր Լեկոն ու Ռուսլան Պոնոմարյովը միավորը կիսեցին:

Միանձնյա առաջատարը Պոնոմարյովն է, որն ուննի 4 միավոր: Կես միավոր է հետ Լե Կուան Լիեմը: Մամեդյարովն ու Կրամնիկը վաստակել են 3-ական միավոր, Նայդիչն ունի 2.5, Լեկոն` 2 միավոր: