Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին համաձայնագրից (ԵՍԶՈՒՀ) Ռուսաստանի դուրս գալը ոչինչ չի փոխի: NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵՍԶՈՒՀ-ին մասնակցության շուրջ ռուսական կողմի հայտարարությունը՝ կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
«Դա վաղուց արդեն մեռած պայմանագիր է»,- փաստեց Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ ֆորմալ մասնակիցները նույնպես չեն կատարում համաձայնությունները. «Ով չի ծուլանում, խախտում է այդ համաձայնագիրը»:
Մարտի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ մարտի 11-ից Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵՍԶՈՒՀ-ի Համատեղ խորհրդատվական խմբերի նիստերին: Այդպիսով 2007 թվականին Ռուսաստանի հայտարարած համաձայնագրի գործողության դադարեցումը լիարժեք է դառնում:





























