«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով եւ կազմել 162 միլիարդ դրամ:

Միեւնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով եւ կազմել 74 միլիարդ դրամ: Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, այլ ընդհանուր կապիտալի շարժի: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը եւ «արտարժութային քաղց է» առաջացնում ֆինանսական համակարգում:

Բանկային համակարգից ստացված տեղեկություններով, այդ միտումները շարունակվել են նաեւ այս տարի: Սա լուրջ խնդիր է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի համար եւ կարող է նոր ցնցումներ առաջացնել ՀՀ ֆինանսական շուկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում