ԱՄՆ Արիզոնայի նահանգում գտնվող ռազմաբազայում քաղաքացիական օդանավի վթարի հետեւանքով ծովային հետեւային է մահացել, հաղորդում է Associated Press-ը:

Զինվորականը վիրավորվել է ահյն ժամանակ, երբ T-59 Hawk օդանավը բախվել է ավտոմեքենային: Հետագայում հիվանդանոց տեղափոխված զինվորականին մեռած են հայտարարել:

Հաղորդվում է, որ օդանավում գտնվող երկու անձանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել, հաղորդում է Gazeta-ն:

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը զբաղվում է դեպքի հանգամանքների ուսումնասիրությամբ: